ԵՄ երկրները պետք է համերաշխություն դրսևորեն ներգաղթյալներին տեղակայելու հարցում. Եվրահանձնակատար
միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը Լյուքսեմբուրգում հայտարարել է, որ տարեսկզբից անօրինական կերպով ԵՄ են ներթափանցել ավելի քան 100 հազար ներգաղթյալներ։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Ավրամպուլոսն ընդգծել է, որ ԵՄ երկրները պետք է համերաշխություն դրսևորեն նրանց տեղակայելու համար։
Նշենք, որ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ այդ մարդկանցից մոտ 60 հազարը եկել է Աֆրիկայից՝ գերբեռնված նավերով հատելով Միջերկրական ծովը, ևս մոտ 25 հազարը ԵՄ են լողացել Թուրքիայի և Հունաստանի ցամաքային սահմանով, մնացած 15 հազարը՝ այլ երթուղիներով