Ասադը համերաշխություն է հայտնել Ուկրաինայի հարցում ՌԴ֊ի դիրքորոշմանը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համերաշխություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է САНА գործակալությունը։
Նա Վլադիմիր Պուտինին հեռագիր է ուղարկել, որում իր և սիրիացի ժողովրդի անունից համերաշխություն է հայտնել Ուկրաինայում անվտանգության և կայունության վերականգնման իր ջանքերի համար։
Սիրիայի նախագահը նաև ընդգծել է, որ Դամասկոսը սատարում է «ռացիոնալ, խաղաղասեր նախագահին, ով ձգտում է ստեղծել համաշխարհային համակարգ, որը կաջակցի կայունությանը և ահաբեկչության դեմ պայքարին»։