211652_close_icon
views-count14578 դիտում article-date 10:15 26-04-2018

Ցանկալի է, որ հանրապետական­ները իրենց դրսևորեն որպես ընդդիմադիրներ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որևէ քաղաքական նախընտրություն չունենա­լով և ավելին` չտեսնելով հետագայում Փաշինյանին վարչապետի աթոռին` ասեմ, թե ինչու է պետք գնալ երկրորդ ճանապարհով: Ենթադ­րենք, ամեն ինչ ընթանում է ՀՀԿ-ի սցենարով, և արտահերթ խորհրդարանական ընտրություննե­րում հաղթում է ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Մենք դարձ­յալ կունենանք ընտրություններ, որոնց արդյունք­ներին ոչ ոք չի հավատում: Դա անխուսափելի­որեն բերելու է նոր դժգոհությունների, նոր բողոք­ների, նոր ճգնաժամի: Արժե՞ արդյոք ժամանակ կորցնել նման փորձերի վրա: Իսկ ի՞նչ կլինի, եթե հաջորդ բողոքը ղեկավարի ոչ թե քաղաքա­կան գործիչը, որը փորձում է հիմնականում մնալ օրինականության սահմաններում, այլ «Սասնա ծռերի» նման մի խումբ: Իսկ ի՞նչ կլինի, եթե որոշում ընդունողները հաջորդ անգամ լինեն «կոշտ միջոցների» կողմնակիցներ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ժամանակավոր վարչապետ ընտրելը և անգամ Ընտրական օրենսգիրքը փո­խելն ինքնին չեն երաշխավորում ո՛չ վստահելի ընտրություններ, ո´չ էլ, առավել ևս, ընտրություն­ներից հետո երկրի արագ զարգացում: Բայց դա այս պահին միակ բանական լուծումն է և երկի­րը քաոսից հետ պահելու միակ շանսը: Այնպես որ, Կարեն Կարապետյանի` ժամանակ ձգելու մարտավարությունը ոչ մի քաղաքական արդյունք չի տա, իսկ գործնական արդյունքն այն է լինելու, որ փողոցներում շարունակվելու է հեղափոխական անարխիան, Փաշինյանի շարժ­մանը միանալու են նորանոր կուսակցություններ և օլիգարխներ, անգամ օդիոզ դեմքեր: Դա վատ է այնքանով, որ հետագայում Նիկոլին, հավանա­բար, դժվար կլինի նրանց «ցրել»: Այնպես որ, ցանկալի է, որ Կարեն Կարապետ­յանը, որքան հնարավոր է շուտ, վերադառնա իր մոսկովյան բնակավայրը, իսկ հանրապետական­ները լսեն իրենց կուսակցության ղեկավարին ու փորձեն իրենց դրսևորել որպես ընդդիմադիրներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր