Բաքու-2015. Մեկնարկել է ըմբշամարտի մրցաշարը, Ամոյանի մրցակիցն է պորտուգալացին. Ուղիղ միացում
Բաքվում մեկնարկել է Եվրոպական առաջին մարզական խաղերը: Այսօր իրենց մրցելույթներն են սկսել հունահռոմեական ըմբշամարտի ներկայացուցիչները, որոնց թվում է նաեւ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը:
Վերջինիս առաջին մրցակիցը կլինի պորտուգալացի Ժոաու Կարվալյուն:
[b]Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։
Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ եւ ներկայացված կլինի 6 մարզաձեւով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:
Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետեւյալ օրերին եւ ժամերին.
Հունիսի 14, ժամը 18.00 - ըմբշամարտ
Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո
Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո [/b]
Ըմբշամարտի մրցաշարին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև: