Եվրոպայի Լիգա. «Ուլիսի» հավանական մրցակիցն է անգլիական «Վեսթ Հեմը»
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 2015/16 մրցաշարի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ի հայտ եկան Հայաստանը ներկայացնող 3 ակումբների հավանական մրցակիցները, եթե մեր թիմերը հաղթահարեն առաջին փուլի արգելքը:
Երկրորդ փուլի վիճակահանության արդյունքները.
«Շիրակ»/«Զրինսկի» - «Վաասա» (Ֆինլանդիա)/ ԱԻԿ (Շվեդիա)
«Բիրկիրկարա/«Ուլիս» - «Լուսիտանս» (Անդորրա)/«Վեսթ Հեմ Յունայթեդ» (Անգլիա)
«Ալաշկերտ»/«Սենթ Ջոնսթոն» - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)/«Կայրաթ» (Ղազախստան):
Առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին եւ հուլիսի 9-ին: Իսկ երկրորդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 16-ին և 23-ին: