211652_close_icon

Վրաստան է ժամանում Սաուդյան Արաբիայի արքայազնը

views-count3458 դիտում article-date 13:41 10-06-2015
Այսօր Վրաստան կժամանի Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդուլազիզ Ալ-Սաուդը: Վերջինիս Վրաստան էր հրավիրել այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում սաուդցի արքայազնին դիմավորելու է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Ալ-Սաուդը հանդիպում է անցկացնելու Ղարիբաշվիլիի հետ, որից հետո տեղի կունենա նրա մամուլի ասուլիսը: Ենթադրվում է, որ նա կհանդիպի նաև Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլիի հետ, ինչպես նաև կայցելի Վրաստանի ներդրումային կենտրոններ:

Նմանատիպ նյութեր