211652_close_icon
views-count1131 դիտում article-date 10:39 02-02-2015

Սաուդյան Արաբիայի արքայազնը կբացի նոր հեռուստաընկերություն

Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալ Վալիդ բին Տալալը հիմնել է պանարաբական «Ալ –Արաբ» հեռուստաընկերությունը: Այն կհեռարձակվի Բահրեյնից: Կունենա իր 30 թղթակցներն աշխարհի 30 երկրներում: Իր մասշտաբով այն կմրցակցի վաղուց գործող այնպիսի հեռուսաընկերությունների հետ, ինչպիսիք են «Ալ–Ջազիրան», «Ալ-Արաբիան» և արաբական BBC-ն: Նոր հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ «Ալ-Արաբ»-ը չի ունենալու որոշակի քաղաքական ուղղվածություն և օբյեկտիվորեն լուսաբանելու է Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից այն կողմ կատարվող իրաարձություններն ու խնդիրները:

Նմանատիպ նյութեր