Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը նախազգուշացրել է Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը նախազգուշացրել է, որ 10-15 տարի անց հնարավոր է՝ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնի։
Wall Street Journal թերթին տված հարցազրույցում նա կոչ է արել միջազգային հանրակցությանը ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ, որպեսզի հնարավոր լինի խուսափել ռազմական դիմակայությունից տարածաշրջանում:
«Մենք պետք Է հասնենք նրան, որ խուսափենք ռազմական հակամարտությունից: Եթե չկարողանանք դա անել, հավանաբար 10-15 տարի անց պատերազմ կսկսվի Իրանի դեմ»,-հայտարարել Է արքայազնը:
Հիշեցնենք, որ Էր Ռիադը Թեհրանին մեղադրում Է Եմենում գործող ապստամբներին զենքի, այդ թվում՝ հրթիռների անօրինական մատակարարումների մեջ: