Ռաֆայել Բենիտես. «Ռեալի» երկրպագուներին խնդրելու եմ համբերատար լինել
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը երկրպագուներին կոչ է արել նոր մրցաշրջանում աջակցել թիմին:
«Սեփական փորձով գիտեմ, որ «Ռեալի» երկրպագուները ցանկանում են, որպեսզի իրենց թիմը խաղա գեղեցիկ և հաղթի: Ամեն ինչ կանենք դրան հասնելու համար:
Սակայն սկզբնական շրջանում մարզչի ու ֆուտբոլիստների մոտ միշտ կազմակերպչական գործընթաց է լինում: Այդ իսկ պատճառով «Ռեալի» երկրպագուներին կխնդրեի համբերատար լինել:
Երկրպագուները գիտեն, որ մենք հիանալի թիմ ունենք, և եթե նրանք մեզ աջակցեն, մենք ավելի ուժեղ կլինենք:
Մեր ուժը կայանում է երկրպագուների, «Սանտյագո Բեռնաբեուի» ֆուտբոլիստների և մարզչի վարպետության մեջ: Միասին լինելու դեպքում մեզ շատ բարդ կլինի հաղթել», ասել է Բենիտեսը: