Ռաֆայել Բենիտես. Երազանքս իրականություն է դառնում
Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը այսօր առավոտյան մեկնել է Մադրիդ, որտեղ հունիսի 3-ին պաշտոնապես կներկայացվի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
Բենիտեսը Նեապոլից հեռացել է մասնավոր ինքնաթիռով՝ իր օգնականների հետ միասին: «Դեռ որոշ հարցեր պետք է քննարկվեն: Իմ երազանքը իսկապես իրականություն է դառնում», ասել է իսպանացի մասնագետը:
Նշենք, որ Բենիտեսը մայիսի 31-ին վերջին հանդիպումն անցկացրեց իտալական «Նապոլիի» ղեկին: Թիմը սեփական հարկի տակ պարտվեց Հռոմի «Լացիոյին» և չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: