«Ռեալի» նախագահը ակնարկում է, որ թիմի հաջորդ մարզիչ կարող է լինել Ռաֆայել Բենիտեսը
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկայացրել է, թե ինչ նախապատվություններ ունի թիմի հաջորդ մարզիչի ընտրության հարցում:
«Լավ կլիներ, որ նոր գլխավոր մարզիչը իսպաներեն լեզվի տիրապետեր:
«Մամուլի ասուլիսից առաջ ես խոսել եմ Կառլո Անչելոտիի հետ: Կարող եմ միայն ասել, որ նա ջենթլմեն է և ամեն ինչ հասկանում է:
Ֆուտբոլիստներն ասում էին, որ Անչելոտին իրենց դուր է գալիս: Ես ունեմ նույն զգացմունքները: Մեր երկրպագուները սիրում են Կառլոյին: Նա մեր պատմության մի մասնիկն է:
Թե ինչը այս մրցաշրջանում այնպես չգնաց. Չեմ ցանկանում մանրամասների մեջ խորանալ», ասել է Պերես:
Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին:
Նշենք, որ երեկվանից «Ռեալի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածու է համարվում «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ, իսպանացի Ռաֆայել Բենիտեսը: ՖԻՖԱ-ի գործակալ Էրնեստո Բրոնզետին հայտարարել է, որ Բենիտեսի նշանակումը արդեն հաստատված փաստ է: