Ռաֆայել Բենիտես. «Ռեալը» ամեն տարի մարզիչ է փոխում, «Բարսելոնան» էլ շարունակում է հաղթել
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը անդրադարձել է «Բարսելոնայի» հետ մրցակցությանը:
«Իսպանիայում ստիպված ես պայքարել «Բարսելոնայի» դեմ, որն ունի իր խաղաոճը: Սակայն «Ռեալը» ամեն տարի մարզիչ է փոխում, և հարկ է լինում ամեն ինչ նորից սկսել: Հենց դրա համար էլ «Բարսելոնան» վերջին 7 տարում 5 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, մեկական անգամ` մադրիդյան ակումբները:
«Բարսելոնան» վերջին 8 տարում 6-րդ անգամ է Իսպանիայի Գավաթի եզրափակիչ դուրս գալիս, նա ավելի քան 2 անգամ ավելի շատ տիտղոս է նվաճել, քան` «Ռեալը» ներկայիս նախագահի օրոք:
Կարծում եմ, որ ամեն ինչ կայունության, հետևողականության մեջ է, դրանք են հաջողության առանցքային գործոնները:
Պերեսը փորձում է ինչ որ բան փոխել, որոշումներ է փնտրում, սակայն «Բարսելոնան» ինչպես հաղթել է, այնպես էլ շարունակում է հաղթել», ասել է Բենիտեսը: