Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի հարցում կարևոր առաջընթաց է գրանցվել
Թեհրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» կարևորագույն առաջընթացի են հասել իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ բանակցություններում: Այդ մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Վիեննայում այսօր մեկնարկել է քաղտնօրենների մակարդակով հերթական հանդիպումը: Համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը պետք է ներկայացվի մինչև հունիսի 30-ը:
Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ ոչ մի պարագայում չի համաձայնվի բանակցությունները երկարաձգելու առաջարկին: