211652_close_icon

Իրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ

views-count1329 դիտում article-date 10:15 06-04-2015
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող կողմերը հաջորդ շաբաթ կհանդիպեն, որպեսզի սկսեն համապարփակ համաձայնագրի վերջնական տարբերակի մշակման աշխատանքները: Համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչև այս տարվա հունիսի վերջը: Զարիֆը չի բացառել նաև Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հավելյալ արձանագրության ստորագրումը: «Մենք գիտենք, որ արձանագրության ստորագրումը պարտադիր է լինելու մեզ համար, հենց որ խորհրդարանը նրա վերաբերյալ օրենք ընդունի: Մենք նույնպես պետք է գործենք մեր ներքին մեխանիզմներով»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ը համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո 1 տարվա ընթացքում կվերացնեն Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները: Բացի այդ, Իրանը պարտավորված կլինի զգալիորեն սահմանափակել ուրանի հարստացման իր ցենտրիֆուգների քանակը:

Նմանատիպ նյութեր