Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Կողմերը համաձայնության են եկել Իրանի միջուկային հզորության աստիճանական կրճատման ծրագրի շուրջ` Արևմուտքի պատժամիջոցների մեղմացման դիմաց։
Հիշեցնենք, որ բանակցություններին մասնակցում են Իրանի և միջազգային Վեցյակի՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի պատվիրակությունները։
Ի դեպ մարտի 31-ը բանակցությունների մասնակիցների սահմանած վերջին ժամկետն է` փոխընդունելի համաձայնագրի ընդհանուր պարամետրերի մշակման համար: