Ջոն Քերրին անվստահություն է հայտնել ներկա պահին Իրանի միջուկային համաձայնագրի արագ ստորագրման հարցում
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ վստահ չէ, որ հնարավոր կլինի առաջիկայում համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ և ստորագրել համապարփակ համաձայնագիր, հաղորդում է Ria Novosti-ն:
Իր տեսակետն ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո, որի ընթացքում, բացի իրանական միջուկային հարցից,քննարկվել են նար Եմենի և Ուկրաինայի հակամարտությունները:
Հանդիպումը կայացել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում, որտեղ կիրակի՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել Իրանի և «վեցյակի» պատվիրակությունների հանդիպումը: