Հայաստանում «արևմտամետներն» ու «ռուսամետները» մշտապես վիճում են, թե որ կողմնորոշումն է «ճիշտը». Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ամեն մի մարդ իր կյանքի ցանկացած պահին ընտրություն է կատարում: Մասնավորապես, պետք է արդյոք «հաղթել» բոլոր վեճերում՝ սկսած մանր կենցաղային ընդհարումներից, վերջացրած «բարձր» քաղաքական և գաղափարախոսական վեճերով: Եթե մարդու գլխավոր նպատակն է «ճիշտ» լինել բոլոր պրագաներում, դա անիմաստ լարվածություն կհաղորդի նրա կյանքին: Ընտրության հարց է՝ լինել «ճի՞շտ», թե՞ լինել երջանիկ: Կամ՝ ոչ մի ծնող և ոչ մի մանկավարժ սովորաբար չի ասում երեխային՝ պարտադիր չի, որ դու լինես առաջինը, աշխատիր լինել յուրահատուկ: [Ի դեպ, կարծում եմ՝ դա պետք է դառնա նոր տիպի կրթական համակարգի հիմքը]:
Նույնն է նաև ազգային մակարդակով: Հայաստանում «արևմտամետներն» ու «ռուսամետները» մշտապես վիճում են, թե որ կողմնորոշումն է «ճիշտը»՝ գտնելով ճիշտ կամ սխալ փաստարկներ «հակառակ կողմը» վարկաբեկելու և իրենց նախընտրածը գովերգելու համար: Իրականում այդ վեճում «ճիշտ» կամ «սխալ» չկա: Բացի այս երկու բևեռներից՝ կարելի է լինել նաև «չինամետ» կամ «իրանամետ»՝ միայն թե ապահովվի Հայաստանի քաղաքացիների բարեկեցիկ և անվտանգ կյանքը»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։