Լարված իրավիճակ «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» մաքսային անցակետերում․ 100-ավոր վարորդներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ավոր վարորդներ, ի նշան բողոքի, տարբեր մակնիշների բեռնատարներով փակել են նշված անցակետերի ճանապարհները, ինչի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։
Վարորդները արդարացիորեն բարձրաձայնում են՝ ասելով․ «Մենք մտադիր չենք մեր քայլերից հետ կանգնել, քանի որ մեր բողոքը ուղղված է Ռուսաստանի Դաշնության միգրացիայի կանոնների արհեստական խստացման դեմ։ Մենք ստիպված ենք այս քայլին դիմել, որպեսզի մեր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձեռնարկի անհրաժեշտ քայլեր, բանակցություններ վարի ռուսական կողմի հետ, որպեսզի վերջիններիս կողմից ստեղծված արհեստական խստացումները մեղմացվեն»։
Այս պահին նշված վայրեր են ժամանել Տարածքային ոստիկանության և Պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր բանակցում են բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի դադարեցնեն ակցիան։