211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota»-ն, վերջինն էլ բախվել է գազատար խողովակներին. հայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց. օպերատիվ են գործել «Գազպրոմ Արմենիա», Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10087 դիտում article-date 21:32 19-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոց 101/3 հասցեի մոտ բախվել են 41-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Վիլյամ Ե.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը երեխա է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակներին:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Սաֆարյանն ու Օնիկ Առաքելյանը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներ, ովքեր արդեն աշխատանքներ են իրականացնում վթարած գազախողովակները վերականգնելու ուղղությամբ:
 
Բարեբախտաբար գազի արտահոսք չկա:
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր