211652_close_icon

Ինչ են մտածում ԵԽԽՎ պատգամավորները, երբ Փաշինյանն ասում է, որ «նորածին խաղաղությունը արդեն 1 ամիս 22 օրական» է․Oragir.news

views-count331 դիտում article-date 19:13 30-09-2025
Ինչ են մտածում ԵԽԽՎ պատգամավորները, երբ Փաշինյանն ասում է, որ «նորածին խաղաղությունը արդեն 1 ամիս 22 օրական» է
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Դժվար է պատկերացնել, թե ինչ են մտածում ԵԽԽՎ-ում նստած պատգամավորները, որոնք լսում են, թե ինչպես է Հայաստանի վարչապետ Փաշինյանն ասում, որ «նորածին խաղաղությունը արդեն 1 ամիս 22 օրեկան» է:

Չեմ կարծում, թե նրանց մտորումները առանձնապես ավելացնեն Նիկոլ Փաշինյանի վարկը:

Բայց, Փաշինյանի համար իհարկե բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ են մտածելու իրեն լսող ԵԽԽՎ-ականները: Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական լսարանը Հայաստանում է: ԵԽԽՎ նրա ելույթի տրամաբանությունը գերազանցապես նախընտրական է, իսկ ԵԽԽՎ-ն՝ ընդամենը անտուրաժ:

Այդ կառույցը խոշոր հաշվով այլ բան էլ չէ, քան ընդամենը եվրաբյյուրոկրատիայի մեծ կարկանդակի մի կտոր, որ անհրաժեշտ է ընդամենը շատերի ախորժակը բավարարելու համար: Բնական է, որ եվրաբյուրոկրատիայի այդ մեծ կտորի հանդեպ Նիկոլ Փաշինյանը չի ունենա որեւէ պատրանք:

Նա ընդամենը այդ ամբիոնը կօգտագործի գերազանցապես ներքին սպառման հաշվարկով: Իսկ սպառումն իհարկե կապահովեն իշխանական ու մերձիշխանական՝ լատենտ իշխանական քարոզչական շրջանակները, որոնք կկառուցեն ԵԽԽՎ ելույթի «պատմականության» մի նոր շրջանակ:  

Նմանատիպ նյութեր