Արմավիրում ամիսներ շարունակ առաջացած կեղտաջրի ու գարշահոտի դեմ պայքարեցին ՏԿԵ նախարարը, Արմավիրի մարզպետը, քաղաքապետն ու «Nana» ժամանցի վայրի ղեկավարությունը, իսկ «Վեոլիա ջուրը» ուղտի ականջում քնած էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 13-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքում երկար ու ձիգ ամիսներ շարունակ տիրող հակասանիտարական ու գարշահոտ վիճակից, ինչի պատճառով էլ կար համաճարակի վտանգ, քանի որ կեղտաջրերը լցվում էին մարդկանց տներ, մարզասրահներ, լողավազաններ, իսկ «Վեոլիա ջուր»-ը ջայլամի քաղաքականություն էր վարում, ամեն անգամ բնակիչների ահազանգերին պատախանում էր, թե խնդրին տեղյակ եմ, հարցը կկարգավորեմ, սակայն սայլը տեղից չէր շարժվում:
Հրապարակումից ժամեր անց խնդրի մասին տեղեկանալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով՝ Արմավիրի մարզպետարանն ու Արմավիրի քաղաքապետարանը՝ մարզպետի ու քաղաքապետի գլխավորությամբ հերթական անգամ ժամանում են նշված վայր ու տեղում ծանոթանում խնդրին, իսկ «Վեոլիա ջուրը» այդպես էլ չի բարեհաճում մոտենալ և լսել բնակիչներին ու խնդիրը լուծել:
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Վերջապես կարծես թե սայլը տեղից շարժվեց, կարծես թե պրծնում ենք էս հակասանիտարական, գարշահոտ վիճակից ու դա շնորհիվ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դ. Խուդաթյանի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի և Արմավիրում գործող կարճ ժամանակում հեղինակություն վայելող «Նանա» ժամանցի վայրի տնօրինությունից, քանի որ հենց նշված անձինք են մի քանի օր շարունակ հետևողական գտնվել ու խնդիրը, որ պետք է լուծվեր «Վեոլիա ջրի» կողմից, իրենք լուծեցին, մինչդեռ 2 օր անց նոր «Վեոլիա ջրի» ղեկավար կազմը ժամանում է Արմավիր, տպավորություն ստեղծելով, թե իբր իրենք են, բայց հո շարքային արմավիրցին լավ գիտի, թե ովքեր են սրտացավ մոտեցում ցուցաբերել գործին և արմավիրցիներին փրկել գարշահոտ վիճակից:
«Վեոլիա ջուր»-ը, ինչպես միշտ, հերթական անգամ չկանգնեց բնակչի, սպառողի թիկունքին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամբողջ տարածքից էլեկտրական նասոսների միջոցով հեռացվել է մի քանի տոննա կեղտաջուր՝ Արմավիրի մարզպետարանն ու Արմավիրի քաղաքապետարանն էլ այսօր կամ վաղը կավարտեն աշխատանքները, ինչից հետո արմավիրցիները այլևս չեն շնչի գարշահոտը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 13-ին դեռևս շարունակվում էր հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակը Արմավիրի մարզում։
Մոտ 2 ամիս է՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Արմավիր քաղաքի հազարավոր բնակիչների, օբյեկտների աշխատակիցներին դարձրել էր «հոգեկան հիվանդ»։ Երկու ամիս է՝ Սիլիկյան փողոցում կոյուղատարի չփոխելու պատճառով «Վեոլիա Ջրի» անգործության կամ միտումնավոր դանդաղ աշխատելու հետևանքով կեղտաջրերը կոյուղատարերից դուրս էին գալիս ու լցվում թաղամասով մեկ, իսկ հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով բնակիչներ իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ասելով․ «Ով է տեսել 21-րդ դարում նման քար անտարբերություն մարդու նկատմամբ, և ոչ միայն մարդու, այլ նաև սպառողի։ Չէ՞ որ մեր տված գումարներով է «Վեոլիա Ջուրը» իր աշխատակիցներին վճարում։ Բա եթե մենք կանոնավոր վճարումներ ենք կատարում, ինչու՞ «Վեոլիա Ջուր»-ը ջայլամի քաղաքականություն է վարում։
Այս երկու ամսվա ընթացքում միայն Արմավիրի մարզպետարանը և Արմավիրի քաղաքապետարանը ինչով հնարավոր է՝ օգնության ձեռք են մեկնել, բայց խնդիրը՝ վթարը վերացնելու հիմնական պատասխանատուն «Վեոլիա Ջուր» է։ Արմավիրի մարզպետարանն ու Արմավիրի քաղաքապետարանը հո պարտավոր չե՞ն ամեն օր հատուկ նասոսներ բերեն ու էդ կեղտաջուրը հեռացնեն։
Խնդրում ենք և նաև պահանջում, որպեսզի «Վեոլիա Ջուրը» իսկապես գործ անի, ոչ թե մի օր գա, մի քանի ժամ անկապ փորի ու թողնի գնա։ Նույնիսկ հազարից ավելի բնակիչներով ցանկացել ենք «Վեոլիա Ջրի» դեմ՝ մեր ու մանուկով, ահել-ջահելով, Երևան–Արմավիր գլխավոր ճանապարհը փակել, բայց այս պահին ձեռնպահ ենք մնում, որովհետև տեղեկացել ենք, որ արդեն իրավիճակի մասին իմացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով արդեն խնդրով զբաղվող կառույցների պաշտոնյաների հետ խիստ խոսակցություն է ունեցել, և նրանք պարտավորվել են 2–3 օրվա ընթացքում գործը առաջ տանել, այսինքն՝ ավարտել»։
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խրախուսում է և մեծ տեղ է տալիս ներդրումներին։ Սակայն ինչ անուն տաս նրան, որ Սիլիկյան փողոցում մեծ ներդրումներ են կատարվել և բացվել է ժողովրդի կողմից կարճ ժամանակում բավականին դրական համբավ ունեցող «Nana» ժամանցի վայր, որտեղ նախ ստեղծվել է մոտ 100-ից ավելի աշխատատեղ, բացվել են լողավազաններ, մարզասրահներ։ Իսկ հիմա «Վեոլիա Ջրի» պատճառով ամբողջ կեղտաջուրը լցվել է նաև այդ ժամանցի վայրի տարածք։
Նույնիսկ 100-ից ավելի բնակիչներ կեղտաջրերի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ։
Եթե «Վեոլիա Ջուր»-ն բարի կամք դրսևորեր և խնդիրը լուծեր, ապա «Nana»-ի տնօրինությունը միլիոնների ծախս էր անելու՝ ամբողջ կեղտ տարածքից հեռացնելու և այն նախկին տեսքի բերելու ուղղությամբ։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյան