2459 դիտում
10:48 30-11-2018
Ում «շունն» է միակը և ճիշտը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես հայտնի է, Հայաստանում շատ դժվար է բանավեճեր կազմակերպել: Պատգամավորների թեկնածուները խիստ քմահաճ են այդ հարցում: Եթե մեկը կուսակցական ցուցակում, ասենք, 7-րդն է, ապա նա իր արժանապատվությունից ցածր է համարում բանավիճել այլ ցուցակում, ենթադրենք, 11-րդի հետ: Բերվում են նաև հետևյալ փաստարկները՝ «նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ», «նա իմ տրամաչափի քաղաքական գործիչ չէ» և այլն: Արտասահմանից եկած հյուրերիցս մեկը վերջերս հետաքրքրվեց, թե ինչու է այդպես ստացվում:
Չգիտեմ, թե որքանով կարողացա միտքս հասցնել անգլերեն, բայց հիմա մայրենի լեզվով փորձեմ հայտնել իմ նկատառումները և սկսեմ նրանից, թե ինչու ես՝ որպես կողմ, երբեք չեմ մասնակցել և չեմ մասնակցելու որևէ բանավեճի: Դրա համար կան երեք պատճառներ: Առաջինը՝ մասնագիտական. եթե ուզում ես լուսաբանել որևէ ընտրարշավ, դու չես կարող որևէ պարագայում հանդես գալ որպես կողմ՝ դա ստվեր է նետում քո լուսաբանումների վրա: Բայց եթե անգամ այդ մասնագիտական սահմանափակումը չլիներ, ես դարձյալ չէի մասնակցի բանավեճերի զուտ գործնական պատճառով՝ ես կպարտվեմ ցանկացած դեբատում, որովհետև դա «կավեէնի» կամ «ռեփերների» մրցույթի նման մի բան է՝ պետք է ունենալ արագ կողմնորոշվելու հմտություն և երբեք չմնալ դիմացինի «լեզվի տակ»: «Խոսքակոխ» անելու հիման վրա հանդիսատեսներն ասում են, որ այսինչը «հուժկու պատասխան» տվեց այնինչին, ջախջախեց կամ, ֆեյսբուքյան լեզվով ասած, «ցխեց» նրան: Իսկ ես ոչ մեկին «ցխելու» ո՛չ ունակություն ունեմ, ոչ էլ ցանկություն:
Վերջապես՝ կա երրորդ պատճառը, որը, կարելի է ասել, փիլիսոփայական է. ես ամենևին վստահ չեմ, որ իմ կարծիքն ավելի արժեքավոր է, քան 7 միլիարդանոց մարդկության որևէ ներկայացուցչի տեսակետը: Ընկալումների տարբերությունը հսկայական է՝ որքան մարդ, այդքան ընկալում: Օրինակ՝ երբ ես ասում եմ «շուն», ես նկատի ունեմ իմ պատկերացրած շանը, մնացած 7 միլիարդից յուրաքանչյուրն իր իմացած շանն է պատկերացնում, և այդ կենդանիներն իրենց արտաքին տեսքով ու բնավորությամբ չափազանց տարբեր են: Ո՞ր մեկիս պատկերացրածն է «ճիշտ շունը»՝ անիմաստ է վիճել:
Եվ այստեղ մենք մոտենում ենք իմ արտասահմանցի զրուցակցի հարցի պատասխանին: Ես չեմ մասնակցում բանավեճերի, որովհետև իմ տեսակետը հարաբերական եմ համարում, պատգամավորության թեկնածուները չեն մասնակցում, որովհետև բացարձակացնում են իրենց տեսակետները: Նրանք խիստ վիրավորվում են և նեղսրտում, երբ որևէ մեկն իր մտքում ունի այլ՝ իրենց պատկերացրածին ոչ նման «շներ»: Ինչպես տեսնում ենք, այս հարցում էլ ծայրահեղությունները համընկնում են»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
917 դիտում
09:41 03-06-2015
Հայաստանում «արևմտամետներն» ու «ռուսամետները» մշտապես վիճում են, թե որ կողմնորոշումն է «ճիշտը». Առավոտ
6393 դիտում
10:52 06-04-2018
Ճիշտը՝ սկզբունք ունենալն է և այդ սկզբունքը պաշտպանելը, ոչ թե «սիրեցյալի» կողքին կանգնելը. «Առավոտ»
2805 դիտում
10:49 16-10-2019
«Վենետիկը» չի օգնի․ ճիշտը, երևի, ՍԴ-ն շրջափակելն է ու թմբուկ խփելը․ «Առավոտ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»