Կառլո Անչելոտի. Ստիպված եմ մերժել «Միլանին»
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտին որոշում է կայացրել չվերադառնալ «Միլան»: Հիշեցնենք, որ հենց Անչելոտին էր համարվում «Միլանի» նոր գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն:
«Շնորհակալ եմ «Միլանին» աջակցության և իմ հանդեպ հետաքրքրության համար: Շատ բարդ էր այդքան հարազար ակումբին մերժել, բայց ինձ անհրաժեշտ է մի փոքր հանգստանալ:
«Միլանին» մաղթում եմ լավագույնը,- ասել է Անչելոտին:
Նշենք, որ Անչելոտին «Միլանը» գլխավորել է 2001-2009 թվականներին: Նրա ղեկավարությամբ ակումբը դարձել է Իտալիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր: