6970 դիտում
20:47 07-01-2020
Հասմիկ Պապյան. Իրականություն դարձավ տարիների երազանքս
Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ իրականություն դարձավ տարիների երազանքս, այն էր՝ լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի գերմաներենով գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը: Երգեր, որոնք հեղինակը ստեղծել է Բեռլինում ուսանելու տարիներին, հիմնվելով Գյոթեի, Լենաուի, Ուլանդի և այլոց բանաստեղծական տեքստերի վրա:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Չարենցի անվան ԳԱԹ-ի նախկին տնօրեն Հենրիկ Բախչինյանին՝ Կոմիտասի ձեռագրերի պատճենները տրամադրելու, ավստրիացի երաժիշտ Մարտթին Էվանցինին՝ նոտաները վերծանելու, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին՝ կոմպոզիտորի բեռլինյան շրջանի բարձր որակի լուսանկարները փոխանցելու, Հայնրիխ Էվանցինին՝ ձեռնարկը համակարգելու, ինչպես նաև գրականագետ Ալբերտ Մուշեղյանին՝ բանաստեղծությունների գերմաներենից հայերեն հրաշալի թարգմանության համար:
Նոտաները հնարավոր է ձեռք բերել աշխարհի ցանկացած երկրում՝ հետևելով հղմանը: Հասանելի է նաև ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը:
Անշուշտ, գրադարաններին սիրով կնվիրեմ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
15:54 01-06-2015
Ռաֆայել Բենիտես. Երազանքս իրականություն է դառնում
46303 դիտում
19:31 21-07-2019
Հասմիկ Պապյան. Հարցս ուղղում եմ իշխանություններին. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն
7291 դիտում
22:52 09-02-2020
Հասմիկ Պապյան. Մտորելու, սովորելու և առաջ շարժվելու նախադեպ ունե՞նք... իմ կարծիքով՝ ԱՅՈ
Այս բաժնից
379 դիտում
11:28 04-05-2024
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
343 դիտում
11:16 04-05-2024
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
337 դիտում
10:52 04-05-2024
Արմեն Աշոտյանը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ փաստաբան