Յացենյուկի որոշմամբ` Ուկրաինայում կթողարկվեն 1 մլրդ դոլար գումարի չափով ԱՄՆ երաշխավորմամբ եվրափոխառություններ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ստորագրել է նախարարների կաբինետի հրամանագիր, որի համաձայն կթողարկվեն 1 մլրդ դոլար գումարի չափով ԱՄՆ երաշխավորմամբ եվրափոխառություններ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Ուկրաինայի նախարարների կաբինետի կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ մեկ փոխառության նոմինալ արժեքը կազմում է 200 հազար դոլար: Փոխառությունների վրա հավելվում է շահույթ՝ տարեկան 2,5%-ից ոչ ավելի դրույքով: