1368 դիտում
14:24 21-02-2015
Ճապոնիայում 2011թ-ի ցունամիի զոհերի հիշատակին հուշադրամներ կթողարկվեն
Ճապոնիայի Օսակա քաղաքում ոսկյա և արծաթե հուշադրամներ կթողարկվեն 2011թ-ին երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Դրամների թողարկման հիմնական նպատակը՝ ավերածությունները վերականգնելու համար միջոցներ հավաքագրելն է:
Ըստ լրատվամիջոցների հաղորդման, նախատեսված է թողարկել 45.000 ոսկե դրամներ՝ յուրաքանչյուրը10.000 յեն՝ 80 դոլար: Դրամի մի կողմում դրոշմված կլինի 250 տարեկան սոճին, որ միակն է ցունամիից հետո կանգուն մնացել Ռիկուդզենտակա քաղաքում: Այդ քաղաքում 1700 մարդ էր զոհվել:
Հիշեցնենք, որ 2011թ-ի մարտի 11-ին ուժգին երկրաշարժից հետո Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերին 15 մետր բարձրությամբ հզոր ցունամի էր եղել: Վթարվել էր նաև «Ֆուկուսիմա -1» ատոմակայանը: Ընդհանուր հաշվով 16.000 մարդ էր զոհվել, 2500-ը մինչ այժմ անհայտ կորած է համարվում:
Նմանատիպ նյութեր
1226 դիտում
16:08 11-03-2015
Ճապոնիայում լռության րոպեով հարգել են 2011թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակը
3167 դիտում
21:24 14-04-2016
Ճապոնիայում տեղի է ունեցել 2011թ-ից հետո ամենահզոր երկրաշարժը
9309 դիտում
22:12 19-02-2015
Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի սարսափելի կադրերը. բացառիկ տեսանյութ
Այս բաժնից
1300 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1135 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1099 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք