Ուկրաինայում կանխել են վարչապետ Յացենյուկի և Լեհաստանի վարչապետի սպանությունը
Ուկրաինայում սեպտեմբերի 17-ին կանխվել է այդ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի և Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչի դեմ սպանությունը: Այդ մասին հաղորդել է «Ռադիո Լեհաստան»-ը՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:
Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մայրուղու վրա, որտեղով պետք է անցներ Յացենյուկի և Կոպաչի ավտոծարասյունը, հայտնաբերել է РПГ-26 նռնականետ՝ կրակահերթի պատրաստված:
Տեղեկությունը հաստատել է Լեհաստանի կառավարությունը, ինչպես նաև Կոպաչի անվտանգության բյուրոն:
Երկու երկրների վարչապոտները սեպտեմբերի 17-ին այցելել են Բիկովնայում գտնվող գերեզմանոց, որտեղ թաղված են լեհ բանտարկյալների աճյունները: