566 դիտում
13:01 27-05-2015
Հայաստանի եւ Կանադայի խորհրդարանական բարեկամական խմբերն համատեղ հռչակագիր են ընդունել
ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակում Կանադայի խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ Կանադա-Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը հանդիսավոր արարողակարգով մայիսի 26-ին Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր: Հռչակագիրը միտված է Կանադայի խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ միջազգային հարթակներում երկխոսության ու փոխադարձ աջակցության ընդլայնմանը:
Ընդունելով համատեղ հռչակագիր` կողմերը հռչակել են, որ ձգտելու են ընդլայնել արդեն գոյություն ունեցող բարի հարաբերությունները երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական եւ փոխըմբռնման ոգով: Ձգտելու են խթանել սերտ եւ ուղիղ համագործակցությունը Կանադա-Հայաստան եւ Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ:
Կողմերը խրախուսում են երկու խորհրդարանների համատեղ աշխատանքները` ուղղված օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների եւ ահաբեկչության դեմ պայքարում փորձի փոխանակմանը եւ համատեղ ծրագրերի իրագործմանը:
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
13:32 03-09-2015
Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի միջեւ համատեղ հռչակագիր է ստորագրվել
1214 դիտում
10:40 23-12-2020
Մարոկկոն, ԱՄՆ-ն և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համատեղ հռչակագիր են ստորագրել
1197 դիտում
12:41 19-11-2022
Բանգկոկում ԱԽՏՀ առաջնորդների հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր է ընդունվել
Այս բաժնից
1213 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում
1000 դիտում
10:53 08-01-2025
Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն
943 դիտում
10:39 08-01-2025
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան