211652_close_icon
views-count1234 դիտում article-date 19:34 22-05-2015

«Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում հայկական տաղավար՝ Վիեննայում

Մայիսի 17-23-ը Վիեննայում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում Վիեննայի քաղաքապետարանի առջև կառուցվել է «Փոքր Եվրոպա» ավանը, որտեղ 10-ից ավել երկրների շարքում ներկայացված է նաև Հայաստանի տաղավարը: Տաղավարը հնարավորություն է ընձեռում Հայաստանը ներկայացնել որպես զբոսաշրջության տեղանք: Նախաձեռնությունը տեղի է ունենում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի զարգացման գործակալության, ինչպես նաև Ավստրիայի արևելագիտական ընկերության համատեղ ջանքերով: Մայիսի 21-ին Հայաստանը ներկայացնող տաղավար այցելեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը և Ավստրիայի արևելագիտական ընկերության ներկայացուցիչները: Նրանք իրենց ողջույնի խոսքը հղեցին և մասնակիցներին հաջողություն մաղթեցին մրցույթի եզրափակչում:

Նմանատիպ նյութեր