211652_close_icon
views-count2863 դիտում article-date 15:50 14-11-2026

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին նախարարը գրառում է կատարել սոցցանցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հետազոտությունների և մշակումների, կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, էլեկտրոնիկայի և առաջադեմ արտադրության ոլորտներում։ Անդրադարձ է եղել նաև TRIPP նախագծին և տարածաշրջանային կապակցվածությանը։

Դավիթ Թադևոսյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, ինչպես նաև միջազգային արժեքային շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման հնարավորությունները։

«Առաջիկա աշխատանքը կենտրոնացնելու ենք ամերիկյան ընկերությունների և հետազոտական կառույցների հետ կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների մշակման և նոր գործընկերությունների ձևավորման վրա։

Մեր նպատակն է քննարկումները վերածել կոնկրետ ծրագրերի և երկարաժամկետ համագործակցության՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- նշել է նախարարը։

Նմանատիպ նյութեր