211652_close_icon
views-count2386 դիտում article-date 14:22 14-11-2026

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը։ Այս մասին գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ անդրադառնալով երեկ թիվ 2 համարի տրոլեյբուսի հետ կապված միջադեպին։

«Վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և վարորդներին դրսևորել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք հանրային տրանսպորտի վարորդների և, առհասարակ, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։

Հատկապես ընդգծենք՝ անկախ ավտոմեքենայի արժեքից, պետհամարանիշի կրկնվող թվային կոմբինացիայից, սեփականատիրոջ սոցիալական դիրքից կամ հանրային կարգավիճակից՝ որևէ մեկին արտոնյալ վերաբերմունք կամ առավելություն չի վերապահվում։ Իսկ վարորդների նկատմամբ բռնությունը, սպառնալիքը կամ նվաստացուցիչ վերաբերմունքը ոչ միայն անթույլատրելի են, այլև դատապարտելի։

Ճանապարհին բոլորն ունեն հավասար իրավունքներ և պարտավորություններ»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր