Վիեննայում սկսվեց «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը. ֆոտոշարք
Վիեննայում մեկնարկեց «Եվրատեսիլ»-ի 60-րդ հոբելյանական երգի մրցույթի բացման պաշտոնական արարողությունը:
Երգի միջազգային մրցույթին կմասնակցեն ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ:
Կարմիր գորգով առաջինը քայլեց նախորդ տարվա հաղթողը՝ Կոնչիտա Վյուրսթը:
«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացնում է «Genealogy» խումբը:
Կիրակի՝ մայիսի 17-ին, տեղի կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում կընտրվեն 8 մասնակիցներ: Երկրորդ մասը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ արդեն եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 23-ին: