211652_close_icon
views-count1015 դիտում article-date 20:23 15-05-2015

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ հանդիպում՝ Վիեննայում

Մայիսի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում-ընդունելություն «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ: Մասնակիցներին ողջունելու էին եկել Ավստրիայում բնակվող հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիացի լրագրողներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր բարեմաղթանքները հղեց մասնակիցներին և անդրադառնալով երգի գաղափարին` քաջալերեց բոլոր ներկաներին` աջակցել «Եվրատեսիլ-2015»-ում հայ մասնակիցների հաղթանակին: Խմբի յուրաքանչյուր մասնակից պատմեց իր արմատների մասին և կատարեց մեկ ստեղծագործություն: Վերջում «Genealogy» խմբի անդամները կատարեցին մրցույթին ներկայացվելիք «Առերեսվիր ստվերին» («Face The Shadow») երգը:

Նմանատիպ նյութեր