Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2015-ի» բացման արարողությունը. տեսանյութ
Վիեննայում երեկ երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը:
Կարմիր գորգով անցել են Եվրատեսիլ 2015-ին մասնակցող 40 երկրների ներկայացուցիչները:
Նշենք, որ Հայաստանը մրցույթին կներկայացնի Genealogy խումբը՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում բնակվող հայազգի Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթին, ինչպես նաև Ինգա Արշակյանը: Նրանք կատարելու են Face the Shadow երգը: