Ասամոա Գյանը դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն աֆրիկացի ռմբարկուն
Գանայի հավաքականի հարձակվող Ասամոա Գյանը գրավելով Պորտուգալիայի հավաքականի դարպասը, դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն աֆրիկացի ռմբարկուն:
Գյանի հաշվին գրանցված է 6 գոլ, ինչը մեկ գոլով ավելին է, քան լեգենդար Կամերունացի հարձակվող Ռոժե Միլլայի ցուցանիշը:
Իր առաջին գոլը Աամոա Գյանը խփել է 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: 2010 թվականին նա դարձավ երեք գոլի հեղինակ, իսկ ընթացիկ Մունդիալի ժամանակ իր գոլերի քանակը ավելացրեց ևս երկուսով: