ԱՄՆ Կոնգրեսը միաձայն կողմ է քվեարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու որոշմանը
ԱՄՆ Կոնգրեսի Վերին Պալատը միաձայն կողմ է քվեարկել Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցները խստացնելու մասին որոշման ընդունմանը՝ կապված վերջերս այդ երկրի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու հետ, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ նախագծին կողմ էին քվեարկել Ներկայացուցիչների պալատի անդամները: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Հյուսիսային Կորեան պնդում է, որ հրթիռային փորձարկումներն անցկացվել են տիեզերական ծրագրի շրջանակում, սակայն միջազգային հանրությունը կասկածում է, որ Փխենյանը միջազգային զենքի միջոցներ մշակելու փորձեր է անում:
Նախօրեին Հարավային Կորեան դադարեցրեց իր աշխատակիցների աշխատանքը Քեսոն համատեղ արդյունաբերական համալիրում: Իսկ Ճապոնիայի անվտանգության խորհուրդը նույնպես որոշում կայացրեց ուժեղացնելու Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: