ԱՄՆ-ի նախագահը 1 տարով երկարաձգեց Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին հայտնում է Deutche Welle-ը։
«Արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը սահմանվել է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային նյութերի տարածման վտանգի ու սպառնալիքների, ինչպես նաև նրա վարած քաղաքականության և ուղեկցող սադրող, ապակայունացնող և ճնշող գործողությունների ֆոնին, պահպանվելու է»,-ասված է փաստաթղթում, որն այսօր հրապարակվել է Սպիտակ Տան կայքում։
Խոսքը գնում է 2008, 2010, 2011, 2015 և 2016 թվականներին հայտարարված մի շարք սահմանափակումների մասին։ Նրանց ժամկետն ավարտվում է 2017-ի հունիսի 26-ին։