211652_close_icon
views-count1914 դիտում article-date 10:16 14-05-2015

Բիզնես-օմբուդսմենի պաշտոնը հանձնվելու է Խաչատուր Սուքիասյանին. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրել է. «Օրերս Հայաստանում գտնվող և ՀՀ իշխանությունննրին վարկային առատաձեռնությամբ երջանկացրած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չաբրարարտին իր մամլո ասուլիսում հանկարծ մտաբերեց, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է ունենալ «բիզնես-օմբուդսմեն»: Հարց է առաջանում՝ մեր իրականության պայմաններում առանձնապես ում է պետք, այսպես կոչված, բիզնես-օմբուդսմենի պաշտոնի «ներդրումը» և կոնկրետ ո՞ւմ համար է այն ներդրվում: Եթե հաշվի առնենք ՎԶԵԲ-ի և հայաստանյան «ՍԻԼ» կոնցեռնի միջև առկա բազմամյա ջերմ գործնական հարաբերությունները (անգամ մարտի 1-ի դեպքերից հետո հենց ՎԶԵԲ-ի անմիջական միջնորդությամբ «Հայէկոնոմբանկը» չենթարկվեց ճնշումների, այն դեպքում, երբ «ՍԻԼ» կոնցեռնի մնացած բոլոր բիզնեսները վտանգի տակ էին), կարելի է ենթադրել, որ այս ինստիտուտը հանձնվելու է իշխանության գիրկը վերադարձած Խաչատուր Սուքիասյանին: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ հենց այդպես էլ լինելու է (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր