3091 դիտում
11:01 31-03-2015
Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտո՞նը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ լուրերի՝ «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի գծով: Եվ վերջին մի քանի օրերին նրա ունեցած ինտենսիվ հանդիպումների շարքը այս կամ այն գործարարի, պաշտոնյայի, ընդհուպ մինչև ՀՀ նախագահի հետ, այդ խոսակցություններն առավել հավանական դարձրեցին: Արդյո՞ք Սուքիասյանը պատրաստվում է ՀՀ փոխվարչապետ դառնալ ու դրա համար է հանդիպում տարբեր գործիչների հետ: Թերթի այս հարցին «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պատասխանել է, որ Խաչատուր Սուքիասյանը որևէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում և արտերկրում:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականի նախագահական ընտրություններում սատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանին, որի հետևանքով նրա նկատմամբ հալածանքների շարք սկսվեց՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քրեական, զրկվել է պատգամավորական մանդատից: Հիմա նա վերականգնել է նախկին դիրքերը:
Նմանատիպ նյութեր
2094 դիտում
13:36 19-02-2021
Ինչու է Բենզին Ռուբոն իր ընկերությունը վաճառել հենց Խաչատուր Սուքիասյանին․ «Ժողովուրդ»
1911 դիտում
10:16 14-05-2015
Բիզնես-օմբուդսմենի պաշտոնը հանձնվելու է Խաչատուր Սուքիասյանին. ՉԻ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»