211652_close_icon
views-count863 դիտում article-date 11:43 12-05-2015

Նավթի գինը առաջիկա 10 տարում չի հասնի 100 դոլարի. ՕՊԵԿ-ի կանխատեսումը

ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) փորձագետների կանխատեսմամբ՝ առաջիկա 10 տարիների ընթացքում նավթի գինը 100 դոլարի սահմանագիծը չի հատի, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ՕՊԵԿ-ի զեկույցին: Թերթը նկատում է, որ ըստ զեկույցի՝ առավել լավատեսական սցենարով 2025 թվականին «սև ոսկին» կարժենա շուրջ 76 ԱՄՆ դոլար՝ հավելելով, որ դա կապված է ՕՊԵԿ-ի այն մտավախության հետ, որ ամերիկացի իրենց մրցակից նավթարդյունահանողներին կարող է հաջողվել շուկայում ամենալավ դիրքերը զբաղեցնել էժան նավթի շնորհիվ և նրանք կշարունակեն նավթի արդյունահանումը և նավթային պահուստների մեծացումը: «Նավթի 100 դոլարի մակարդակ չի նախատեսվում և ոչ մի սցենարով»,-նշել է ՕՊԵԿ-ի անդամ պետությունների մեկի ներկայացուցիչը, ով նախորդ շաբաթ ներկա է գտնվել Վիեննայում անցկացված ՕՊԵԿ-ի հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր