Վենեսուելան ՕՊԵԿ-ին նավթի գնի կայունացման նոր առաջարկներ է ներկայացնելու
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանղ երկրների կազմակերպություն) անդամ պետություններին նավթի գնի կայունացման նոր առաջարկություններ է պատրաստվում անել, հայտնում է BBC-ն:
«Նրանք, ովքեր նավթ են արդյունահանում, պարտավոր են կայունացնել իրենց շուկան»,-ասել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը տնտեսական պատերազմի հիմնական պատճառ է անվանել նավթը, որը, նրա կարծիքով, հրահրել են մի քանի երկրներ հենց Վենեսուելայի դեմ: