ՕՊԵԿ-ը փորձելու է նավթի գինը հասցնել 100 դոլարի մակարդակին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ իր երկրն աշխատում է նոր համաձայնագրի նախագծի վրա, որը թույլ կտա OPEC-ի անդամ պետություններին (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) համաշխարհային շուկայում սահմանել $100-ի մակարդակ և պահպանել այն:
Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը Մադուրոն արել է Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի հետ ունեցած հանդիպումից հետո: Մադուրոյի կարծիքով՝ ներկա դրությամբ գլխավոր խնդիրը միջնաժամկետ հեռանկարով «սև ոսկու» 100 դոլարի գնային մակարդակին հասնելն է միջազգային շուկայում: