211652_close_icon
views-count14550 դիտում article-date 21:38 08-05-2015

Հրդեհ Երևանի բնակելի շենքում. հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանեսովի փողոցի 2-րդ նրբանցքի 6րդ շենքի 44 բնակարանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 1, 2, 3, 4, հրշեջ փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով և ավտոսանդուղքը: Տեղում հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ճգնաժամային կառավարաման կենտրոնի ԱԻՆ արձագանքման օպերատիվ խումբը: Հրշեջները կարողացել են ժամանակին մարել բնակարանում առաջացած հրդեհը, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, 1-03 շտապօգնության բրիգադը, էլեկտրոցանցի և Գազպրոմ Արմենիա ընկերության աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել էին շենքը և փակել գազատարը: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, պարզ կլինի փորձաքննության արդյունքներից հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր