7876 դիտում
16:23 24-07-2014
Խոշոր հրդեհ Երևանի թիվ 1 կահույքի ֆաբրիկայում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 143 փողոցում գտնվող նախկին թիվ 1 կահույքի ֆաբրիկայում:
Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 8 մարտական հաշվարկով, ավտոսանդուղքը, ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները և Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը:
Բարեբախտաբար հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճան:
Թե ինչից է առաջացել հրդեհը, կպարզվի փորձաքննությունից հետո:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
14550 դիտում
21:38 08-05-2015
Հրդեհ Երևանի բնակելի շենքում. հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ