211652_close_icon
views-count16150 դիտում article-date 14:36 26-05-2015

Խոշոր հրդեհ Երևանի «4 Անիվ» ավտոսերվիսում. հայտարարվել էր հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան. ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ին սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի փողոցի թիվ 7 հասեցում գտնվող «4 Անիվ» ավտոսերվիսում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 5 և 15 հրշեջ-փրկարարական ջոկատները և թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Տեղում հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան, ինչից հետո դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ և ճգնաժամային կառավարաման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և շտապ օգնության աշխատակիցները: Ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Այրվել էր «4 Անիվ» ավտոսերվիսի տանիքը: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, պարզ կլինի փորձաքննության արդյունքներից հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր