Ջիբրալթարի ափերին բախվել են բրիտանական նորագույն միջուկային սուզանավը և առևտրային նավը
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային ուժերին նորագույն միջուկային սուզանավերից մեկը՝ Ambush-ը, Ջիբրալթարի ջրերում բախվել է մի առևտրային նավի, հաղորդում է BBC-ն:
Բախումը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 20-ին, տեղի ժամանակով ժամը 13:00-ին, երբ բեռնաթափում էր իրականացվում առևտրային նավից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ առևտրային նավը էապես չի վնասվել, քանի որ բախումը թեթև է եղել և քթի մասում: Միջուկային սուզանավւ արտաքին վնաս ունի, սակայն միջուկային ռեակտորը չի վնասվել:
Թագավորական ռազմածովային նավատորմը հետաքննություն է անցկացնում:
Նշենք, որ Ambush-ը հագեցած է նորագույն տորպեդոներով ու Tomahawk թևավոր հրթիռներով: Նավի շինարարությունն արժեցել է 1.31 մլրդ դոլար: