211652_close_icon
views-count1697 դիտում article-date 22:02 05-05-2015

Ռուս ներդրողները հապճեպ կերպով դուրս են բերում իրենց կապիտալը Մեծ Բրիտանիայից

Մեծ Բրիտանիայում տեղի է ունենում թագավորությունից կապիտալի ռեկորդային չափերով արտահոսք: Ըստ «CrossBorder Capital» կոնսալթինգային ֆիրմայի տվյալների, ներդրողները հապճեպ դուրս են բերում իրենց կապիտալը: Բրիտանիայից ակտիվորեն կապիտալը դուրս են բերում հատկապես ռուսները, ովքեր անհանգստանում են, որ իրենց միջոցները վաղ թե ուշ պատժամիջոցների տակ կհայտնվեն: Ոչ ռուս, սակայն կապիտալը դուրս բերող ներդրողներն էլ վախենում են, որ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԵՄ-ի հետ հակաինտեգրացիոն քաղաքականությունը կարող է խորանալ: Արդյունքում, վերջին 15 ամսվա ընթացքում Բրիտանիայից կապիտալի արտահոսքը 356 միլիարդ դոլար է կազմել, ընդ որում՝ վերջին ամիսներին իրադրությունը զգալիորեն վատացել է: Նշվում է, որ միայն մարտ ամսին ներդրողները 24 միլիարդ դոլար են դուրս բերել:

Նմանատիպ նյութեր