Ֆինանսական ընկերությունները Մեծ Բրիտանիայից ավելի քան 1 տրլն դոլար են դուրս բերել՝ սպասելով Brexit-ին
Բանկերն ու ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ և հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit-ի գործընթաց), որը պլանավորված է այս տարվա մարտի վերջին, հայտնում է Interfax գործակալությունը։
Նման եզրակացության է եկել EY կոնսալտինգային ընկերությունը, որն ուսումնասիրել է ֆինանսական ծառայությունների բրիտանական շուկայի 222 խոշորագույն խաղորդների հրապարակային հայտարարությունները:
Ընկերությունը սեկտորի դինամիկային հետևել Է Brexit-ի՝ շուրջ 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ավարտվելու պահից:
«Ելնելով ներկա իրադրությունից՝ կարգավորիչների սպասումներին համապատասխան՝ ֆինանսական ընկերություններին այլ ընտրանք չի մնում, քան պատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ի սցենարին»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների հատվածում EY-ի պրակտիկայի ղեկավար Օմար Ալին:
Ընկերությունների գրեթե մեկ երրորդը (30 տոկոսը) նշել են ակտիվների ու աշխատակիցների տեղափոխման վերջնական կետը: Ըստ EY-ի տվյալների՝ առաջատարներն են Դուբլինը, Լյուքսեմբուրգը, Ֆրանկֆուրտը եւ Փարիզը: