Եվրոպական բանկերը Մեծ Բրիտանիայից 1 տարում դուրս են բերել 350 միլիարդ եվրո
Եվրոպական մի շարք առաջատար բանկեր 2016 թվականի հունիսից մինչև այս տարվա հունիսը Մեծ Բրիտանիայից դուրս են բերել 350 միլիարդ եվրո այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը սկսեց Brexit-ի գործընթացը։
Այդ մասին հայտնում է հեղինակավոր Financial Times պարբերականը՝ հղում անելով ԵՄ-ի պաշտոնական տվյալներին։
ԵՄ անդամ երկրների ակտիվները բրիտանական բանկերում 1 տարում կրճատվել են 17%-ով՝ 1.94 տրիլիոն եվրոյից իջնելով 1.59 տրիլիոնի։ Զգալիորեն նվազել են նաև ֆինանսական պարտավորությունները՝ 1.67 տրիլիոնից նվազելով մինչև 1.34 տրիլիոն եվրոյի։
Մասնագետները ակտիվների դուրսբերումը Մեծ Բրիտանիայից կապում են Brexit-ի ֆոնին հնարավոր կորուստների հետ և ակնկալում, որ միտումը կշարունակվի մինչև 2019 թվականը, երբ Միացյալ Թագավորությունը վերջնականապես դուրս կգա ԵՄ կազմից։