Թուրքիայում սիրիացի փախստականների և զինվորականների միջև բախում է տեղի ունեցել
Թուրքիայի Մարդին նահանգում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների և փախստականների միջև:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թունավորվել են ճամբարի 66 փախստականներ, ինչից հետո ճամբարում անկարգություններ են սկսվել և զինվորակաները ստիպված են եղել միջամտել:
Ձերբակալվել է 17 սիրիացի: Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում ապաստանել է 1,6 մլն սիրիացի փախստական: